ԱՇՏԱՐԱԿ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 15-ին
Աշտարակի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցաւ ռեգբիի «Ուռենի»
ակումբի շնորհանդէսը: «Ուռենի» ակումբին արդէն անդամագրուել են
Աշտարակ քաղաքի եւ հարակից գիւղերի աւելի քան 120 պատանիներ:
Տարբեր տարիքի պարապողներով համալրուած 6 թիմեր շնորհանդէսի օրը
ցուցադրական մրցումներ անցակրեցին, որոնց ականատես եղան բազմաթիւ
մարզասերներ:
Հայաստանում ռեգբիի հիմնադիրներից Ռոբերտ Մելքումեանը «ՆՈՅԵԱՆ
ՏԱՊԱՆԻ» թղթակցին յայտնեց, որ ակումբը հիմնելու գաղափարը մտայղացել
է այս տարուայ յունուարին, երբ իր նախկին սան, այժմ գործարար Գեղամ
Յարութիւնեանի հետ Դուբայում հետեւել է աշխարհի գաւաթի
խաղարկութեանը, որի մասնակիցների թւում չի եղել Հայաստանի ազգային
հաւաքականը: