Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհուել է Գրական փաստագրութեան միջազգային ակադեմիայի «Ոսկէ մեդալ»
25-07-2017 18:32:54 | | Մամլո հաղորդագրություն
Յուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գրական փաստագրութեան միջազգային ակադեմիայի պատուիրակութեանը` գլխաւորութեամբ ՌԴ վաստակաւոր իրաւաբան, ակադեմիայի նախագահ Վալերի Նարինեանի: Այցի նպատակն էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին յանձնել Գրական փաստագրութեան միջազգային ակադեմիայի նախագահութեան որոշմամբ Վեհափառ Հայրապետին շնորհուած «Ոսկէ մեդալը»:
«Ձերդ Սրբութիւն, դուք քրիստոնէական շարժման ականաւոր գործիչ էք: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը հայ-ռուսական յարաբերութիւնների ամրապնդման գործում: Դա վկայութիւնն է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների եղբայրութեան` հիմնուած միեւնոյն քրիստոնէական արժէքների վրա», - նշեց ակադեմիայի նախագահը` Նորին Սրբութեանը փոխանցելով ակադեմիայի պարգեւը:
Շնորհակալութիւն յայտնելով ակադեմիայի շնորհած պարգեւի համար` Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը փոխանցեց պատուիրակութեան անդամներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց կազմակերպութեան գործունէութիւնը` ուղղուած հոգեւոր-մարդասիրական արժէքների տարածմանը: Հայոց Հայրապետը մասնաւոր անդրադարձ կատարեց նաեւ ակադեմիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ լոյս ընծայած աշխատութիւններին` ընդգծելով նման հրատարակութիւնների կարեւորութիւնը նման յանցագործութիւնների կանխարգելման գործում:
Գարեգին Բ. Կաթողիկոսը մաղթեց ակադեմիայի նախագահ Վալերի Նարինեանին եւ ակադեմիայի անդամներին Աստծոյ առաջնորդութիւնը իրենց բարի եւ օգտաշատ նախաձեռնութիւններում եւ արգասաւոր գործունէութիւն:
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը եւ Սարչա-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: