Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բաշխել է նորաօծ Վահրիճ քահանային


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բաշխել է նորաօծ Վահրիճ քահանային

  • 25-07-2017 18:35:04   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Յուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եւ իր օրհնութիւնը տուեց նորաօծ Տ. Վահրիճ քահանայ Բաղդասարեանին: Վերջինս ձեռնադրուել էր յուլիսի 23-ին, Ապարանի Ս. Խաչ եկեղեցում` ձեռամբ Կ.Պոլսոյ Հայոց պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանի:
Նորաօծ քահանային Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանը` հայցելով Հայոց Հովուապետի օրհնութիւնն ու հայրական պատգամը:
Նորին Սրբութիւնը, շնորհաւորելով երիտասարդ եկեղեցականին ձեռնադրութեան առիթով, յորդորեց խոնարհութեամբ ու նախանձախնդրութեամբ, նուիրումով եւ ամենայն յանձնառութեամբ շարունակել ծառայութիւնը Հայոց Եկեղեցուն եւ հաւատաւոր ժողովրդին:
Քառասնօրեայ պահեցողութեան շրջանը Մայր Աթոռում անցկացնելոց յետոյ Վահրիճ քահանան հոգեւոր սպասաւորութեան կը վերադառնայ Գերմանիայի հայոց թեմ:

 
  -   Մամլո հաղորդագրություն