Մարալ Թյութելյան-Կիտանյանը «Փարիզ-21»-ի հրաւէրով կմասնակցի<br /> Դաքարում կայանալիք խորհրդաժողովին<br />


Մարալ Թյութելյան-Կիտանյանը «Փարիզ-21»-ի հրաւէրով կմասնակցի
Դաքարում կայանալիք խորհրդաժողովին

  • 13-11-2009 15:10:00   |   |  Տնտեսութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 15-ին, «Փարիզ-21»-ի հրաւէրով, Լիբանանի վիճակագրութեան կենտրոնական վարչութեան գլխաւոր տնօրէն Մարալ Թյութելյան-Կիտանյանը կմեկնի Սենեգալ` մասնակցելու նոյեմբերի 16-18-ը Դաքարում կայանալիք խորհրդաժողովին: Ինչպէս հաղորդում է «Ազդակը», դոկտոր Մարալ Թյութելյան-Կիտանյանը նոյեմբերի 17-ին խորհրդաժողովում կստանձնի նիստի նախագահութիւնը: Խորհրդաժողովին նա կմասնակցի որպէս «Փարիզ-21»-ի գործադիր խորհրդի եւ խորհրդաժողովի կազմակերպման գիտական խորհրդի անդամ:
  -   Տնտեսութիւն