Լեւոն Արոնեանը Մ.Տալի յուշամրցաշարի 7-րդ փուլում ոչ ոքի
խաղաց
13-11-2009 15:02:00 | Ռուսաստան | Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում անցկացուող
Միխայիլ Տալի յուշամրցաշարի աւարտին մնացել է 2 փուլ: Նոյեմբերի
12-ին կայացան 7-րդ փուլի պարտիաները: Լեւոն Արոնեանը (Հայաստան)
22-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց առաջատարի` Վլադիմիր Կրամնիկի
(Ռուսաստան) հետ, ով 5 միաւորով շարունակում է գլխաւորել
մրցաշարային աղիւսակը: Իսկ Լ.Արոնեանը Բորիս Գելֆանդի (Իսրայել)
եւ Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ 3,5-ական միաւորով բաժանում է
4-6-րդ տեղերը: