Կադրային փոփոխութիւններ Միացեալ Նահանգներում


Կադրային փոփոխութիւններ Միացեալ Նահանգներում

  • 29-04-2011 10:42:56   | ԱՄՆ  |  Միջազգային
 Պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը պէտք է լքի իր պաշտօնը մինչեւ 2012 թուականը: Այդ պաշտօնում նախագահ Օբաման առաջարկել է Կենտրոնական հետախուզական գործակալութեան ներկայիս ղեկավար Լէոն Պանետայի թեկնածութիւնը: Իսկ վերջինիս պաշտօնում առաջարկուել է Աֆղանստանում կոալիցիոն զինուած ուժերի հրամանատար գեներալ Դեյուիդ Պետրէուսի թեկնածութիւնը: Բոլոր այդ պաշտօնների փոփոխութիւնները դեռ պէտք է հաստատուեն Սենատի կողմից:
  -   Միջազգային