Միխայիլ Տալի հուշամրցաշարում 6-րդ փուլից յետոյ Լեւոն
Արոնեանը բաժանում է 5-6-րդ տեղերը
12-11-2009 14:08:00 | Ռուսաստան | Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում շարունակւում
է Միխայիլ Տալի շախմատի միջազգային յուշամրցաշարը: Նոյեմբերի 11-ին
կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը (Հայաստան)
պարտուեց Բորիս Գելֆանդին (Իսրայել) եւ 3 միաւորով Մագնուս Կառլսենի
(Նորվեգիա) հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Իսկ առաջատարը 4,5
միաւորով Վլադիմիր Կրամնիկն է (Ռուսաստան):