Անկարայի «Արենայ» մարզապալատում աւարտուեց "World Children's Games" փառատօնի ծրագրով ձիւդոյի մրցումների առաջին օրը: Հայաստանի դեռահասների հաւաքական թիմը բաւարարուեց մէկական արծաթէ եւ բրոնզէ մեդալներով:
Ինչպէս հաղորդում է ՀՁՖ փոխնախագահ Դաւիթ Խիթարեանը Անկարայից, 38 կգ քաշային կարգում Չարենցաւանցի Է. Գառնիկեանը յաղթելով 2 գօտեմարտում դուրս եկաւ եզրափակիչ եւ չնչին միաւորներով պարտուեց ռումինացի մարզիկին, 42 կգ քաշային կարգում հանդէս եկող Երեւանցի Գ. Յակոբեանը առաջին գօտեմարտը յաղթելուց յետոյ երկրորդում պարտուեց ռուս մարզիկին այնուհետեւ բրոնզէ մեդալի համար պայքարում 10:0 հաշուով յաղթեց վճռորոշ գօտեմարտը եւ արժանացաւ բրոնզէ մեդալի:
46 կգ քաշային կարգում Ս. Խաչատրեանը բավարաւեց 5-րդ տեղով:
Ապրիլի 29-ին տատամի դուրս կը գան 50,55,60,+60 կգ երեխաները: