Երեւանում կառուցւում է «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ<br /> զվարճանքի կենտրոնը<br />


Երեւանում կառուցւում է «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ
զվարճանքի կենտրոնը

  • 26-10-2009 16:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին «Էրեբունի» հիւրանոցում տեղի ունեցաւ «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնի նախագծի շնորհանդէսը: Ինչպէս նշեց նախագծի ղեկավար Ալեքսանդր Յարութիւնեյանը, 46 հազ. քմ տարածք ընդգրկող կենտրոնը կտեղակայուի «Դալմայի այգիներ» միկրոշրջանում: Կենտրոնի շինաշխատանքները սկսուել են 2008թ.-ին: Նրա խօսքերով, շինարարութեան արժէքը 40 մլն ԱՄՆ դոլար է: Ֆինանսավորումը կատարում է «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ն, որը ռուսական «Տաշիր» մայր ընկերութեան դուստր ձեռնարկութիւնն է: Ըստ Ա.Յարութիւնեանի, Հայաստանում առաջին բազմաֆունկցիոնալ երկհարկանի առեւտրի եւ ժամանցի կենտրոնի բացումը նախատեսւում է 2010թ.-ի երրորդ կիսամեակում: «Դալմա Գարդեն Մոլ»-ը միախմբելու է մթերային հիպերմարկետներ, վաճառասրահներ, ռեստորաններ, արագ սննդի կէտեր, բանկեր, տուրիստական գործակալութիւններ, շինանիւթի խանութներ, կահոյքի սրահներ, կինոթատրոն, ժամանցի գօտի երեխաների համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը նշեց, որ զվարճանքի, առեւտրի եւ ծառայութիւնների միատեղումը աշխարհում տարածուած մոդել է, ինչը թոյլ է տալիս էապէս աւելացնել ծառայութիւնների, ապրանքների մատչելիութիւնը: «Շինարարական ծաւալները եւս վկայում են, որ դա միջազգային մակարդակի առեւտրային կենտրոն է լինելու»,- ասաց Ն.Երիցյանը: Ըստ նախարարի, դա հիմնականում սոցիալական տարածք է լինելու, որտեղ մարդիկ յարմարաւետ միջավայրում կարող են իրենց օրն անցկացնել: Նա միաժամանակ նշեց, որ նման կենտրոններից կարող են օգտուել տարբեր խաւերի մարդիկ:
  -   Տնտեսութիւն