Հոկտեմբերի 13-14-ին Երեւանում կկայանայ ՀՄՀ-Հայաստանի «Ջրից
դէպի շուկայ» ծրագրի ցուցահանդէսը
12-10-2009 23:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-14-ը
Երեւանում կկայանայ Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ-Հայաստանի
(ՀՄՀ-Հայաստան) «Ջրից դէպի շուկայ» (ջդշ) ծրագրի ցուցահանդէսը:
Ինչպէս հոկտեմբերի 12-ին ասուլիսում յայտնեց «ՀՄՀ-Հայաստան»-ի
գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը, ցուցահանդէսում
ներկայացուելու են ջդշ ծրագրի ընթացքում իրականացուած եւ
իրականացուելիք ծրագրերը:
Երկօրեայ ցուցահանդէսում կներկայացուի հայրենական արտադրանքը,
այցելուները հնարաւորութիւն կունան ծանօթանալ նաեւ արդի
գիւղատնտեսական տեխնոլոգիաների հետ:
Ըստ Ա.Յովսէփեանի, ՀՄՀ-Հայաստան ծրագրի շուրջ 18 մլն ԱՄՆ
դոլար արժողութեամբ «Ջրից դէպի շուկայ» բաղադրիչը հանդիսանում է
Հազարամյակի մարտահրաւեր կորպորացիայի կողմից ֆինանսաւորւող
գիւղատնտեսութեան աջակցութեան ծրագիր: Ծրագրի ընթացքում
վերապատրաստվել են 30 159 ֆերմերներ, հիմնուել է 193 ցուցադրական
տարածք, աջակցութիւն է տրամադրվել 106 ձեռնարկութիւնների,
տրամադրվել է 3 մլն 577 հազ. ԱՄՆ դոլարի վարկ 326 վարկառուի, իսկ
44 ջրօգտագործողների ընկերութիւնների համար մշակtyել են կառավարման
բարելաւման պլաններ:
Ծրագրի իրականացման ընթացքում մօտ 8,5 մլն ԱՄՆ դոլար
կտրամադրուի «ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից գիւղատնտեսութեան ոլորտի
վարկերի համար: ջդշ բաղադրիչի ընդհանուր արժէքը կազմում է աւելի 32
մլն ամն դոլար` հաշուի առնելով, որ վերջինով իրականացւում է նաեւ
Ոռոգման կազմակերպութիւնների կառուցուածքային ամրապնդում
ենթաբաղադրիչը: