Ըստ Հրանտ Բագրատեանի, սահմանի բացման դէպքում Հայաստանի<br /> օլիգարխացված տնտեսութիւնը բախուելու է թուրքական ոչ կենտրոնացուած<br /> եւ դինամիկ մասնաւոր սեկտորին<br />


Ըստ Հրանտ Բագրատեանի, սահմանի բացման դէպքում Հայաստանի
օլիգարխացված տնտեսութիւնը բախուելու է թուրքական ոչ կենտրոնացուած
եւ դինամիկ մասնաւոր սեկտորին

  • 09-10-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական սահմանի բացուելու դէպքում, ընդհանուր առմամբ, առեւտուրը թոյլ կտայ էժանացնել արտադրութիւնը Հայաստանում: Սակայն, ինչպէս հոկտեմբերի 9-ի ասուլիսում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը, «տեղի է ունենալու մի հետաքրքիր երեւոյթ, որը կարող է ամէն ինչ խառնել իրար»: Նրա խօսքերով, Հայաստանի կենտրոնացուած օլիգարխացված տնտեսութիւնը բախուելու է թուրքական ոչ կենտրոնացուած, ոչ օլիգարխացված, դինամիկ մասնաւոր սեկտորին: «Մենք չունենք մասնաւոր ձեռներեց, որը կարող է Թուրքիայի հետ քյալա տալ: Սկզբում թուրքական կապիտալը կբախվի Հայաստանի օլիգարխների հետ: Բայց թուրքերն այնքան հիմար չեն, որ գան Հայաստանում մասնաւոր ձեռներեցներին զարգացնեն: Շուտ-ուշ թուրքերը կսկսեն աշխատել այդ օլիգարխների միջոցով` լաւ հասկանալով, որ ինչքան օլիգարխների ուժը մեծ է, այնքան Հայաստանը չի զարգանա»,- ասաց Հ.Բագրատեանը: Ըստ նրա, թուրքական միջին ձեռներեցը շատ աւելի դինամիկ է, շատ աւելի գրագէտ եւ շատ աւելի զարգացած, քան հայաստանեանը: Այդ իսկ պատճառով պէտք է պատրաստուել տնտեսական յարաբերութիւններին: «Մենք առաջին անգամ ենք շփուելու թուրքերի հետ պատմութեան հազարամեայ շփման ընթացքում, երբ որ թուրքերը մեզանից զարգացած են բոլոր առումներով»,- նշեց Հ.Բագրատեանը:
  -   Տնտեսութիւն