Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի մէջ<br /> կը ներառուի նաեւ վճարովի ճանապարհների կառուցման ծրագիրը<br />


Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի մէջ
կը ներառուի նաեւ վճարովի ճանապարհների կառուցման ծրագիրը

  • 08-10-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան հոկտեմբերի 8-ի նիստում հաւանութեան արժանացավ Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի «Բնապահպանական գնահատման եւ ուսումնասիրութեան շրջանակները», «Նախնական բնապահպանական հետազօտութեան մասին» ու «Հողի օտարման եւ տարաբնակեցման շրջանակները» զեկույցները: Ինչպէս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, այս զեկույցներն անհրաժեշտ են Ասիական զարգացման բանկի հետ ծրագրի ֆինանսաւորման քննարկումներն աւարտին հասցնելու համար: Ըստ Ն.Երիցյանի, դա ճկուն փաստաթուղթ է, եւ ծրագրի աւելի քան 90%-ը բխում է ՀՀ օրենքներից: Որոշակի խնդիրներ կան Ասիական զարգացման բանկի հաստատած խիստ կանոնների պահպանման առումով, որոնք որոշ դէպքերում կավելացնեն մի շարք ծախսեր: Վարչապետ Տիգրան Սարցգսյանը արձանագրային յանձնարարական տվեց էկոնոմիկայի նախարարին` Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի մէջ ներառելու նաեւ Հայաստանում վճարովի ճանապարհների կառուցման ծրագիրը: Ըստ Տ.Սարգսեյանի, Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին տրամադրուող շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար վարկային ծրագրում պէտք է ընդգրկվի նաեւ մասնաւոր հատուածի ներգրավվածության հարցը: «Պէտք է յստակ հայեցակարգ մշակուի, որպէսզի մասնաւոր ներդրումների համար պարզ լինեն «խաղի կանոնները», եւ նրանք շահագրգռուած լինեն ներդրումներ անել ճանապարհային միջանցքի կառուցման համար»,- ասաց վարչապետը` աւելացնելով, որ մասնաւորի ներգրավվածության միջոցով հնարաւոր կլինի նուազեցնել պետութեան վարկային բեռը: Տ.Սարգսեանը Նշուած հայեցակարգը ներկայացնելու համար էկոնոմիկայի նախարարին տվեց երկու ամիս ժամանակ:
  -   Տնտեսութիւն