Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

  • 23-10-2017 15:55:58   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Բրազիլիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էդսոն Մարինեօ Դուարտէ Մոնտեյրոյին: 
Հանդիպմանը Նորին Սրբութիւնն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ-բրազիլական յարաբերութիւնների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Ամենայն Հայոց Հայրապետը պրն. Մոնտեյրոյին մաղթեց արգասաբեր գործունէութիւն եւ յաջողութիւններ յետագայ ծառայութեան մէջ:  
Իր հերթին դեսպան Էդսոն Մարինեօ Դուարտէ Մոնտեյրոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտօնավարման իր փորձառութիւնը եւ ջերմ տպաւորութիւնները` ընդգծելով, որ այս ընթացքում լաւագոյնս ճանաչել է Հայաստանը ու հայ ժողովրդին: Պրն. դեսպանը հաւաստիացրեց, որ կը շարունակի մնալ հայ ժողովրդի բարեկամը եւ այս տարիների յիշողութիւնները մշտապէս կը կրի իր հոգում: 
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:

 
  -   Մամլո հաղորդագրություն