Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոտսդամի Եօհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրէնին<br /> <br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոտսդամի Եօհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրէնին

  • 28-04-2011 14:06:45   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 27-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոտսդամում բացուող Եօհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրէն Հանս Ուլրիխ Շուլցի գյխաւորած պատուիրակութեանը: Ողջունելով պատուիրակութեան այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց հիւրերին, ովքեր շարունակում են պրոֆ. Հերման Հոլցի աշխատանքը՝ ի յաւէրժացումն Հայ դատի պաշտպան, մեծ հումանիստ Եօհաննես Լեփսիուսի յիշատակի: Հիւրերն ուրախութեամբ տեղեկացրեցին Նորին Սրբութեանը, որ Լեփսիուսի տուն-թանգարանի բացումը կը կատարուի առաջիկայ մայիսի 2-ին: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստուած աշխարհը զերծ պահի fյնպիսի եղեռնագործութիւններից, որ տեսաւ հայ ժողովուրդը անցեալ դարասկզբին: Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Առաքելական Եկեղեցու գործունէութեանը, միջեկեղեցական յարաբերութիւններին:
  -   Հասարակութիւն