Սպիտակ Տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծննդեան վկայականը, որպէսզի ապացուցի, որ նախագահը ծնուել է Ամն-ում: Այս մասին հաղորդում է «Բի-բի-սի»-ն, նշելով, որ, ըստ վկայականի, Բ. Օբաման ծնուել է Հաւայեան կղզիներում 1961 թուականի օգոստոսի 4-ին: Այս քայլով Սպիտակ Տունը փորձել է հերքել այն ենթադրութիւնը, թէ Բ. Օբաման ապօրինաբար է զբաղեցնում երկրի նախագահի պաշտօնը, քանի որ ծնուել է Ամն-ից դուրս: