Հայ պատանի ձիւդոիստները կը մասնակցեն Անկարայում անցկացուելիք համաշխարային մարզական խաղերին


Հայ պատանի ձիւդոիստները կը մասնակցեն Անկարայում անցկացուելիք համաշխարային մարզական խաղերին

  • 27-04-2011 20:58:26   |   |  Սպորտ
 Վերջին շրջանում Թուրքիան բաւականին ակտիւ է ձիւդոյի մրցումների կազմակերպման գործում. մարտին Անթալիայում կայացաւ պատանիների եւրոպայի գաւաթի խաղարկութիւնը, ապրիլի 24-ին Ստամբուլում աւարտուեց մեծահասակների եւրոպայի առաջնութիւնը, յուլիսի 15-17-ին Ստամբուլում կը կայանայ մեծահասակների եւրոպայի գաւաթի խաղարկութիւնը, նաեւ մանկապատանեկան համաշխարհային մարզական խաղերը, որ անցկացւում են առաջին անգամ եւ Անկարայի քաղաքապետի հաւաստիացմամբ կը դառնան աւանդական: Խաղերի ծրագրում բացի ձիւդոյից ընդգրկուած է սուսերամարտ, ուշու, բասկետբոլ, բադմինտոն, աթլետիկայ, թենիս, վոլեյբոլ, ըմբշամարտ, լող, ֆուտբոլ եւ այլ մարզաձեւեր: Ապրիլի 28-ին տատամի դուրս կը գան 38,42,46 կգ, իսկ ապրիլի 29-ին 50,55,60,+60 կգ քաշային կարգերում հանդէս եկող պատանի ձիւդոյիստները։ Հայաստանի հաւաքականի կազմում ընդգրկուած են. Գառնիկեան Էդգար 38 կգ - Չարենցաւան Արամայիսեան Արման 38 կգ - Երեւան Յակոբեան Գոռ 42 կգ - Երեւան Բալեան Սերգեյ 42 կգ - Բիւրեղաւան Խաչատրեան Սամուէլ 46 կգ - Երեւան Սուքիասեան Արգիշտի 46 կգ - Երեւան Գրիգորեան Յարութիւն 46 կգ - Չարենցաւան Ղազարեան Կ'առլեն 50 կգ - Երեւան Խիթարեան Գէորգ 50 կգ - Երեւան Դաւթեան Արմէն 55 կգ - Երեւան Սահակեան Գրիքոր 60 կգ - Գիւմրի Մարտիրոսեան Սամուէլ 60 կգ - Երեւան Սահակեան Շաւարշ +60 կգ - Չարենցաւան Նալբանդեան Դաւիթ +60 կգ - Երեւան Թիմի մարզիչներն են Յակոբ Նազարբէկեանը, Լեւոն Գէորգեանը, Արթուր Մարտիրոսեանը եւ Նարեկ Սուքիասեանը։
  -   Սպորտ