Օգոստոսի 28-ին Սեւանում կմեկնարկի «Երաժիշտները յանուն
խաղաղութեան» միջազգային երաժշտական առաջին փառատոնը
12-08-2009 14:24:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 28-ին Սեւանում
կմեկնարկի «Երաժիշտները յանուն խաղաղութեան» միջազգային երաժշտական
առաջին փառատոնը, որին կմասնակցեն ռոք եւ բլիւզ ժանրերում
ստեղծագործող երգիչներ եւ խմբեր Հայաստանից, Վրաստանից եւ
Անգլիայից` այդ թւում «Ռե մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս»,
«Բամբիռ», «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձե», «Ամրիտա»
խմբերը: Փառատոնի կազմակերպիչը «Ֆորշ ընդ ֆրենդս» ընկերութիւնն է,
իսկ յովանաւորներն ու աջակիցները ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի եւ
կապի, Մշակոյթի եւ Սփիւռքի նախարարութիւնները:
Ինչպէս օգոստոսի 12-ի ասուլիսում յայտնեց Էկոնոմիկայի
նախարարութեան Զբօսաշրջութեան եւ տարածքային տնտեսական զարգացման
վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը, նմանատիպ միջոցառումների
օգնութեամբ է պէտք խթանել զբօսաշրջութեան զարգացումը Հայաստանում:
Նա հոյս յայտնեց, որ փառատոնը կդառնայ աւանդական:
Երգիչ Ֆորշը նշեց, որ փառատոնի նպատակն է ակտիւացնել հայ
երաժիշտների համագործակցութիւնը միջազգային երաժշտական
կազմակերպութիւնների եւ խմբերի հետ, Հայաստանը միջազգային
հանրութեանն ու համաշխարհային զբոսաշրջային շուկային ժամանակակից
ժամանցային ռեսուրսներով եւ հարուստ մշակոյթային աւանդոյթներով
ներկայացնելը: