Հեծանուային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնութեանը մասնակցում են Հայաստանի 2 մարզիկներ


Հեծանուային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնութեանը մասնակցում են Հայաստանի 2 մարզիկներ

  • 07-08-2009 15:35:00   | Ռուսաստան  |  Սպորտ
 ՄՈՍԿՈՒԱ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 7-ին Մոսկուայում մեկնարկել է հեծանուային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնը: Հայաստանի 2 ներկայացուցիչներից Արամ Մելիքեանը հանդէս կը գայ խճուղայինների պայքարում: Օգոստոսի 9-ին խմբային մրցավազքի ծրագրով նա պէտք է յաղթահարի 136 կմ տարածութիւնը: Իսկ Սուրէն Պետրոսեանը օգոստոսի 12-ին իր ունակութիւնները կը դրսեւորի հրապարակային հեծանուավազքի միջանկեալ վերջնագծով մրցումներում: Յաջորդ օրը նա կը մասնակցի «Սկրեչում»` 15 կմ 1 միջանկեալ վերջնագծով արագավազքին:
  -   Սպորտ