Համահայկական խաղերի ծրագրով Հայաստանում կ'անցկացուենբասկետբոլի եւ ֆուտբոլի մրցաշարեր


Համահայկական խաղերի ծրագրով Հայաստանում կ'անցկացուենբասկետբոլի եւ ֆուտբոլի մրցաշարեր

  • 07-08-2009 15:25:00   |   |  Սպորտ
 ԵՐԵՒԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համահայկական խաղերի ծրագրով օգոստոսի 9-ին կը մեկնարկեն ֆուտբոլի եւ բասկետբոլի մրցաշարերը: Հայաստան կը ժամանեն 12 երկրների 24 քաղաքների պատուիրակներ: Բասկետբոլի մրցաշարին կը մասնակցեն տղամարդկանց 16, կանանց 6, իսկ ֆուտբոլի մրցումներին 16 թիմեր: Բասկետբոլի խաղերը կ'անցկացուեն Երեւանում` «Արաբկիր», «Դինամօ» եւ «Մասթեր կլասս» մարզասրահներում, իսկ ֆուտբոլինը` Աբովեանի, Աշտարակի եւ Արտաշատի մարզադաշտերում: Եզրափակիչները տեղի կ'ունենան օգոստոսի 16-ին «Դինամօ» մարզասրահում (տղամարդկանց բասկետբոլ), իսկ ֆուտբոլինը` նոյն օրը Աբովեանի քաղաքային մարզադաշտում: Կանանց բասկետբոլի մրցաշարը, որի յաղթողը յայտնի կը դառնայ օգոստոսի 15-ին, կը նցկացուի շրջանաձեւ մրցակարգով:
  -   Սպորտ