Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել.Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ
27-01-2018 10:53:23 | Հայաստան | Հասարակութիւն
Սարգիս Հացպանեանի յիշատակին
Խորապէս ցաւում ենք Սարգիս Հացպանեանի, բանիմաց մտաւորականի, վառ հայրենասէրի ու նուիրեալ ազատամարտիկի վաղաժամ մահուան կապակցութեամբ:
Ցաւակցում ենք Հացպանեանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին ու գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչում, գնահատում, յարգում ու սիրում էին նրան:
Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել:
Համոզուած ենք սակայն, որ բացը լրացնելու եւ հայ մարդու յիշատակը լաւագոյն ձեւով յարգելու ճանապարհը հայութեան ու Հայաստանի շահերն ու իրաւունքները անմնացորդ կերպով պաշտպանելն է: