<br /> Պան Գիմունը կոչ է անում ցրել Չերնոբիլի գլխավերեւում կուտակուած ամպերը եւ առաւել բարեկեցիկ ապագայ ապահովել դրա ստուերում երկար ապրած մարդկանց համար<br />



Պան Գիմունը կոչ է անում ցրել Չերնոբիլի գլխավերեւում կուտակուած ամպերը եւ առաւել բարեկեցիկ ապագայ ապահովել դրա ստուերում երկար ապրած մարդկանց համար

  • 27-04-2011 18:17:40   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
Մակ-ի Գլխաւոր քարտուղար Պան Գիմունի յայտարարութիւնը Չերնոբիլեան աղէտի 25-րդ տարելիցի կապակցութեամբ «Չերնոբիլեան աղէտի` պատմութեան մէջ ամենակործանարար միջուկային աղէտի 25-րդ տարելիցի օրը մենք յիշում ենք հրշէջների եւ փրկարարների հերոսութիւնը, միլիոնաւոր մարդկանց ծանր դրութիւնը, մարդիկ ովքեր տարհանուել էին ախտահարուած տարածքներից կամ դեռ ապրում են Բելառուսի, Ռուսաստանի դաշնութեան եւ Ուկրաինայի ախտահարուած տարածքներում: Նրանց զոհողութիւնն ու տառապանքները չպէտք է մոռացուեն: Մակ-ը պարտաւորուել է ամենայն մանրամասնութեամբ անդրադառնալ այս խնդրին: Մենք կը շարունակենք ակտիւ մասնակցութիւն ունենալ Մակ-ի Չերնոբիլեան գործողութիւնների ծրագրին` գլխաւոր անսամբլէայի 2006-2016թթ. ,վերականգնման տասնամեակէ եւ ,կայուն զարգացումէ ծրագրերի համաձայն: Եւս մէկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրութեանը աջակցել Չերնոբիլեան աղէտից տուժած բոլոր տարածքների լիակատար վերականգնմանը: Գիտականօրէն ապացուցուած է, որ այս տարածքներում հնարաւոր է նորմալ կեանք վարել, սակայն դրա համար ներդրումներ եւ աշխատատեղեր են անհրաժեշտ: Անցած շաբաթ Չերնոբիլ կատարած իմ այցի ժամանակ ես անձամբ ականատես եղայ այդ աւերումներին, մի ազդեցիկ տեսարան, որը արտացոլում էր աղէտի հետեւանքները, կորսուած կամ խեղուած կեանքերն, անցած եւ գալիք սերունդներին սպառնացող հիւանդութիւնների եւ շրջակայ միջավայրի վրայ վնասների դաժան իրականութիւնը: Իմ կատարած այս լուրջ ու կարեւոր այցի ժամանակ, սակայն, ես յոյսի նշաններ էլ տեսայ: ,ապաստարան Չերնոբիլի համարէ դոնորների համաժողովին ներկայ երկրները մեծ ներդրում են ունեցել այս գործում: Յուսով եմ, որ Ուկրաինայի կառավարութիւնը եւ աջակից հանրութիւնը 2015 թ. կարող են նշել առաւել ապահով եւ շրջակայ միջավայրի առումով բարենպաստ պաշտպանիչ պատեանի ստեղծումը: Աւելին, ես գոհ եմ, որ Կիեւի միջուկային էներգիայի ապահով եւ նորարարական օգտագործման հարցերով գագաթաժողովը կարեւորում է համաշխարհային միջուկային էներգիայի ապահովութեան ռեժիմի վերագնահատման անհրաժեշտութիւնը: Այդ աշխատանքների հրատապութիւնը առաւել ընդգծեց Ֆուկուշիմայի ատոմակայանում վերջերս տեղի ունեցած վթարը, որը միջուկային ապահովութեան խնդիրը միջազգային օրակարգի առաջնային հարց դարձրեց : Մեր օրերում, երբ կլիմայական փոփոխութեան բացասական արդիւնքները եւ միջուկային էներգիայի վնասակարութիւնը միտուած են աճելու, միջուկային էներգիայի խաղաղ եւ առաւելագոյնս անվտանգ օգտագործման հարցերի համաշխարհային լուրջ քննարկումները մեծ կարեւորութիւն են ստանում: Նոյն ոգով ես Կիեւի գագաթաժողովում ներկայացրեցի գործողութեան հինգ առաջարկ` ուղղուած համաշխարհային միջուկային անվտանգութեան ռեժիմի ուժեղացմանը: Այս կարեւոր տարելիցի օրը եկէք վճռենք ցրել Չերնոբիլի գլխավերեւում կուտակուած ամպերը եւ առաւել բարեկեցիկ ապագայ ապահովենք դրա ստուերում այսքան երկար ապրած մարդկանց համար: Ապագայում էլ մենք կը շարունակենք մեր տեւական աւանդն ունենալ միջուկային էներգիայի անվտանգութեան հարցում»:
  -   Հասարակութիւն