Ռոման Բերեզովսկին դարձաւ «Լեւ Յաշինի ակումբ»-ի անդամ<br />


Ռոման Բերեզովսկին դարձաւ «Լեւ Յաշինի ակումբ»-ի անդամ

  • 28-07-2009 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ Ռուսաստանի «Խիմկի» թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դարձաւ Լեւ «Լեւ Յաշինի ակումբ»-ի անդամ: Նման պատուի արժանանում են այն դարպասապահները, ովքեր պաշտօնական 100 խաղում անառիկ են պահում իրենց պաշտպանած դարպասը: Ռ.Բերեզովսկին 100-րդ անգամ անխոցելի մնաց Ռուսաստանի առաջնութեան «Խիմկի»-«Ամկար» խաղում, որն աւարտուեց 2:0 հաշւով: Նշենք, որ հայ ֆուտբոլիստներից «Լեւ Յաշինի ակումբ»-ում ընդգրկուած է միայն լեգենդար «Արարատի» անուանի դարպասապահ Ալյոշա Աբրահամեանը:
  -   Սպորտ