Հայաստանում 1-ին անգամ կանցկացուեն ՀՄԸՄ-ի մարզախաղերը
28-07-2009 19:45:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 1-8-ին Երեւանում
կանցկացուեն Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ)
մարզախաղերը: ՀՄԸՄ-ի 90-ամեայ գոյութեան ընդացքում սա թւով 8-րդ
խաղերն են, որոնք առաջին անգամն են անցկացուելու Հայաստանում:
Երեւան կժամանեն շուրջ 600 մարզիկ-մարզուհիներ, ովքեր հանդէս կգան
5 մարզաձեւերում (սեղանի թենիս, բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ, լող):