Արթուր Աբրահամ. «Ռինգում յաղթում է նա, ով խելացի է»»<br />


Արթուր Աբրահամ. «Ռինգում յաղթում է նա, ով խելացի է»»

  • 22-07-2009 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
 ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ցավալի կլինէր, եթէ թուրքին պարտվեի: Մեր պապերը այդքան տանջուել են թուրքերի ձեռքը, եւ այդ պարտութիւնը հոգուս վրայ ծանր կը նստէր: Դրա համար աւելի շատ էի պարապում, որ հաղթեի եւ մեր ազգի պատիւը բարձր պահեի»,- ասաց յուլիսի 22-ի ասուլիսում IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Մեկնաբանոելով թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի հետ վերջերս ունեցած մենամարտը, նա նաեւ նշեց, որ այն իր համար հոգեպէս շատ կարեւոր էր: «Ռինգում յաղթում է ոչ թէ նա, ով լաւ մարմին ունի, ուժեղ է, այլ նա, ով խելացի է»,- ասաց Ա.Աբրահամը: Նա տեղեկացրեց, որ փոխել է իր քաշային կարգը` 72,5 կգ-ից անցնելով 76,2 կգ-ի: Դրա հիմնական պատճառն այն է, որ աշխարհահռչակ բռնցքամարտիկները չեն ցանկանում իր հետ մենամարտել այդ քաշային կարգում: Ա.Աբրահամը որոշել է մասնակցել նաեւ սուպերչեմպիոնների մրցաշարին, որը կտեւի մինչեւ 2011թ.-ը: «Բռնցաքմարտի պատմութեան մէջ դեռեւս նման բան տեղի չի ունեցել»,- նշեց Ա.Աբրահամը` յաւելելով, որ 2 տարուայ ընթաքում աշխարհի 4 չեմպիոններ մենամարտի դուրս կգան միմեանց դէմ: Ա.Աբրահամը յայտնեց նաեւ, որ դեռեւս չի կարող հանդէս գալ Հայաստանի դրօշի տակ, քանի որ մինչեւ 2011թ.-ը գերմանական ընկերութիւններից մէկի հետ պայմանագիր ունի: Պատասխանելով այն հարցին, թէ ռինգից հեռանալուց յետոյ ի՞նչ է անելու, Ա.Աբրահամը նշեց, որ զբաղուելու է անշարժ գոյքի եւ ինքնաթիռների բիզնեսով:
  -   Սպորտ