Գոռ Յարութիւնեյանը արծաթէ մեդալ նուաճեց Եւրոպայի
երիտասարդական օլիմպիական փառատոնում
22-07-2009 19:45:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 18-ին Ֆինլանդիայի
Տամպերէ քաղաքում մեկնարկել է Եւրոպայի երիտասարդական օլիմպիական
փառատոնը: Հայաստանի 20 մարզիկներ ներկայացնում են ձիւդո,
աթլետիկա, հեծանվային սպորտ, թենիս, լող եւ մարմնամարզութիւն
մարզաձեւերը:
Յուլիսի 21-ին ձիւդօիստ Գոռ Յարութիւնեյանը (50 կգ, Վանաձոր)
տարաւ 4 յաղթանակ, կրեց 1 պարտութիւն, գրաւեց 2-րդ տեղը եւ
արժանացավ արծաթէ պարգեւի: Հայաստանցի մէկ այլ ձիւդօիստ Ռոզա
Խաչատրեանը (48 կգ, Երեւան) 2 պարտութիւն կրեց եւ դուրս մնաց
պայքարից: