Ապրիլի 27-ին եգիպտական ալ- Սաբիլ գազի պահեստում, որը տեղակայուած է Իսրայէլի սահմանի մօտ, մեծ պայթիւն է տեղի ունեցել, հաղորդում է Ասոշիեթեդ Պրես գործակալութիւնը:
Պայթիւնի եւ դրանից առաջացած հրդեհի պատճառով հարկադրուած դադարեցուել է խողովակաշարի շահագործումը, որը եգիպտական գազը էր արտահանում:
Զոհերի եւ վիրաւորների մասին ոչինչ չի յայտնւում: Ինչպէս յայտնում է գործակալութիւնը, պահետը յարձակման է ենթարկուել: Նշւում է, որ 2011 թ-ին զինուած մարդիկ արդէն մէկ անգամ փորձել են պայթեցնել ալ- Սաբիլը, բայց պայթուցիչը չի աշխատել:
Յիշեցնենք, որ Եգիպտոսը գազ է արտահանում Իսրայէլ, Սիրիա եւ Յորդանան: