Twitter-ը այժմ նաեւ ռուսերէն


Twitter-ը այժմ նաեւ ռուսերէն

  • 27-04-2011 13:29:22   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
 Twitter սոցիալական ցանցը այժմ պաշտօնապէս կը գործի նաեւ թուրքերէն եւ ռուսերէն լեզուներով: Ծառայութիւնը 8 լեզուներով է` ճապոներեն, գերմաներեն, ֆրանսերէն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, կորէերէն եւ թուրքերէն: Ռուսալեզու տարբերակի թողարկման վերաբերեալ յայտարարութիւնը ներառում է ռուսալեզու բլոգների ցուցակը: Ցուցակի մէջ է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդուեդեւի բլոգը, լրագրող Վլադիմիր Սօլովեօւը, հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, հաղորդավար Իւան Ուրգանտը եւ չմշկասահորդ Եւգենի Պլիւշչենկոն: Ըստ Ռիայ նովոստիի, սա կաւելացնիTwitter -ի հեղիանկութիւնը ինչպէս Ռուսաստանում, այնպէս էլ ԱՊՀ այլ երկրներում: Twitter-ն աշխարհում ունի 200 մլն օգտատէր, օրական140 մլն նոր թուիթ եւ 400 աշխատակից: Ամէն օր այս սոցիալական ցանցին է միանում մօտ 460 հազար մարդ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ