Հայաստանում եմ բնակուելու այնքան ժամանակ, մինչեւ աշխարհը<br /> ճանաչի ԼՂՀ-ի անկախութիւնը,- ասում է Ցվետանա Պասկալեւան<br />


Հայաստանում եմ բնակուելու այնքան ժամանակ, մինչեւ աշխարհը
ճանաչի ԼՂՀ-ի անկախութիւնը,- ասում է Ցվետանա Պասկալեւան

  • 09-07-2009 19:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
 ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ես Հայաստանում եմ բնակուելու այնքան ժամանակ, մինչեւ աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը»,- յուլիսի 9-ի ասուլիսում յայտարարեց բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւան: Նա յիշեցրեց, որ ղարաբաղեան պատերազմը լուսաբանելու նպատակով այցելելով Արցախ, ինքը հաստատուել է Հայաստանում, որտեղ ապրում է արդէն 18 տարի: Ց.Պասկալեւան պատմեց, որ երջանկահիշատակ Վազգէն Առաջին կաթողիկոսը պատերազմի ժամանակ իրեն հրաւիրել էր զրոյցի եւ ասել, որ լրագրողը «յատուկ առաքելութեամբ» է ժամանել, եւ այլեւս չի լքի հայկական հողը: Կաթողիկոսի այդ խօսքերը, ինչպէս նշեց լրագրողը, փաստորեն իրականութիւն են դարձել: Ց.Պասկալեւան նշեց, որ եթէ ղարաբաղեան հիմնախնդիրը պէտք է լուծուի ի վնաս Արցախի ժողովրդի, ապա աւելի լաւ է պահպանել ԼՂՀ-ի ներկայիս ստատուս-քվոն: Լրագրողի համոզմամբ, հայկական կողմը խնդիրը կարող էր լուծել դեռեւս 1994թ.-ին` զինադադարի կնքումից անմիջապէս յետոյ, երբ Հայաստանն ուժեղ էր, իսկ Ադրբեջանը` թոյլ: Ներկայումս, ինչպէս նկատեց Ց.Պասկալեւան, տեղի է ունեցել կողմերի ուժերի վերադասաւորում, եւ Ադրբեջանը ձեռք է բերել նոր բարեկամներ եւ աջակիցներ: Թէեւ ադրբեջանցիների իրականացրած քարոզչությունը հիմնուած է եղել ստի ու կեղծիքի վրայ, սակայն, ըստ նրա, միշտ եղել է լաւ կազմակերպուած: Մինչդեռ հայկական կողմին թւում է, թէ աշխարհն ինքնաբերաբար պէտք է ընդունի Ղարաբաղի ժողովրդի ճշմարտացի լինելը: Ց.Պասկալեւան ընդգծեց, որ հայերը պէտք է միջազգային հանրութեանը մշտապէս հանգամանօրէն բացատրեն, թէ ով է ճիշտ, եւ ով` սխալ:
  -   Քաղաքական