Հայաստանի 8 սուսերամարտիկներ դարձան Բաթումի միջազգային<br /> մրցաշարի մրցանակակիրներ<br />


Հայաստանի 8 սուսերամարտիկներ դարձան Բաթումի միջազգային
մրցաշարի մրցանակակիրներ

  • 03-07-2009 18:00:00   |   |  Սպորտ
ԲԱԹՈՒՄ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 1-ին Աջարիայի մայրաքաղաք Բաթումում աւարտուեց սուսերամարտի միջազգային պատանեկան մրցաշարը, որին Հայաստանից մասնակցեցին 20 մարզիկ-մարզուհիներ: Ճկասուսերակիր Յասմիկ Աղաբաբեանը (Բիւրեղաւան) յաղթեց իր բոլոր մրցակցուհիներին եւ գրաւեց 1-ին տեղը: Ճկասուսերակիր Ժորա Վարդանեանը եւ խոցասուսերակիր Արամայիս Գաբոյեանը (երկուսն էլ` Արաբկիրի թաղապետարանի մարզադպրոց) տուն վերադարձան երկրորդ մրցանակով: Իսկ նրանց 5 թիմակիցներ կանգնեցին պատւոյ պատուանդանի երրորդ հարթակին:
  -   Սպորտ