Սերժ Սարգսեան. «Յարաբերութիւնների ամրապնդումը բխում է թէ' Հայաստանի, եւ թէ' Սլովենիայի շահերից»<br />


Սերժ Սարգսեան. «Յարաբերութիւնների ամրապնդումը բխում է թէ' Հայաստանի, եւ թէ' Սլովենիայի շահերից»

  • 11-10-2010 17:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի հրաւէրով հոկտեմբերի 10-ին պաշտօնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի, հետ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի գրասենեակի հաղորդագրութեան, նոյն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հիւրի դիմաւորման պաշտօնական արարողութիւնը, որին յաջորդել են Ս.Սարգսեյանի եւ Դ.Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների մասնակցութեամբ երկու երկրների պաշտօնական պատուիրակութիւնների ընդլայնուած կազմով հանդիպումը: Ընդլյանված կազմով հանդիպմանը յաջորդել է երկու երկրների կառավարությունների միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողութիւնը: Այնուհետեւ կայացել է Ս.Սարգսեյանի եւ Դ.Թյիրկի համատեղ մամուլի ասուլիսը: Հանդէս գալով ներածական խօսքով, Ս.Սարգսեանն ասել է. «Յարգելի տիկնայք եւ պարոնայք, Հենց նոր աւարտուեց մեր հանդիպումը Սլովենիայի նախագահ պարոն Դանիլո Թյիրկի հետ: Իմ գնահատմամբ, մենք բովանդակալից ու արդիւնաւէտ զրույց ունեցանք երկկողմ համագործակցութեան ամրապնդման, փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային եւ բազմակողմ մի շարք հարցերի շուրջ: Նշեմ, որ սա Սլովենիայի Հանրապետութեան նախագահի առաջին այցն է Հայաստան: Անկախութեան հռչակումից յետոյ երկու երկրներն էլ գտնուել են պետականութեան կառուցման կարեւորագոյն շրջանում` իւրաքանչիւրն իր արտաքին քաղաքական առաջնայնութիւններով, եւ զարմանալի չէ, որ մեր յարաբերութիւնները բաւարար արագութեամբ չեն զարգացել: Ուրախ եմ, որ այս այցը կայացաւ եւ լիայոյս եմ, որ ապագայում բարձր մակարդակի փոխշփումներն իրենց կայուն շարունակականությունը կունենան: Բանակցութիւնների օրակարգը բաւականին հագեցած էր, սակայն նշեմ ամենակարեւորը` պետութիւնների ղեկավարների մակարդակով վերահաստատուեց յարաբերութիւններն ամրապնդելու երկուստեք պատրաստակամութիւնը: Ակնյայտ է, որ սա բխում է թէ' Հայաստանի, եւ թէ' Սլովենիայի շահերից: Արձանագրեցինք, որ համագործակցութիւնը առեւտրատնտեսական, մշակոյթային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունի եւ պայմանաւորուեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել մեր փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղութեամբ: Ստորագրուեց չորս կարեւոր միջկառավարական համաձայնագիր, որոնք լաւ նախադրեալներ են ստեղծում երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ու տարբեր ոլորտներում համագործակցութիւնը խթանելու համար: Դրանցից երկուսը` եկամուտների եւ գոյքի կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան եւ տնտեսական համագործակցութեան մասին համաձայնագիրը, առանցքային փաստաթղթեր են հայ-սլովենական առեւտրատնտեսական յարաբերութիւնների իրաւական կարգաւորման եւ ընդլայնման գործում: Բացայայտում արած չեմ լինի, ասելով, որ արդի աշխարհում տնտեսութիւնը դարձել է գերակայ գործօն, եւ յաճախ հենց տնտեսական շահն է որոշիչ հանդիսանում քաղաքական օրակարգի ձեւաւորման համար: Այս առումով մենք կարեւորեցինք հայ ու սլովենացի գործարարների` այցին զուգահեռ ընթացող համաժողովը, եւ երկու երկրների զարգացման գործակալութիւնների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումը` վստահ լինելով, որ տնտեսական բաղադրիչի հզօրացումը երկկողմ յարաբերութիւնների կարեւորագոյն հրամայականներից է: Հայաստանում տպավորված ենք Սլովենիայի տնտեսական ցուցանիշներով. Սլովենիան ԵՄ-ին նոր անդամակցած երկրների խմբում, տնտեսութեան աճի ցուցանիշներով, գտնւում է առաջատար դիրքերում: Մենք մեծապէս կարեւորում ենք Հայաստանի տնտեսութեան մէջ սլովենական ներդրումների ներգրաւման եւ փորձի ներդրման հնարաւորութիւնները: Երկուստեք նշեցինք մշակոյթային կապերի ընդլայնման եւ մարդկային շփումների կարեւորութիւնը: Այս ուղղութեամբ այսօր կնքուած կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի բնագաւառներում համագործակցութեան մասին համաձայնագիրը կնպաստի հումանիտար կապերի զարգացմանը, մշակոյթային փոխճանաչողությանը, եւ ընդհանրապես, մեր ժողովուրդների միջեւ շփումների ակտիւացմանը: Պակաս կարեւոր չէր նաեւ Հայաստանի եւ Սլովենիայի կառավարությունների միջեւ կնքուած դիւանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտօնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: Սա դիտում ենք որպէս Եւրոպական միութեան հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղուած եւս մէկ քայլ: Ընդհանրապես, հայ-սլովենական համագործակցութիւնը մենք դիտում ենք նաեւ Հայաստանի եվրոմերձեցման քաղաքականութեան ընդհանուր համատեքստում: Պարոն Թյիրկի հետ համակարծիք էինք, որ ԵՄ Արեւելյան գործընկերութիւնը համագործակցութեան նոր հեռանկարներ է բացում եւ պայմանաւորուեցինք է'լ աւելի ակտիւացնել մեր փոխգործակցությունն այս շրջանակում: Ես ներկայացրեցի նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգաւորման շուրջ խաղաղ բանակցութիւնների ընթացքն ու վերջին զարգացումները: Հայկական կողմի դիրքորոշումն այս առանցքային հարցի շուրջ մնում է անփոփոխ` խնդիրը պէտք է լուծել բացառապէս խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, այսօր գոյութիւն ունեցող ձեւաչափով եւ միջազգային իրաւունքի նորմերի խստիւ պահպանմամբ: Եվ որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանայ բանակցութիւններին, այնքան հեշտութեամբ կարելի է գալ խնդրի լուծմանը: Աւելի ճիշտ` որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանայ բանակցութիւններին, այնքան մեր ակնկալիքները, դրական լուծման առումով, կարող են աւելի շատ լինել: Քննարկեցինք նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորութեան այլ հարցեր, երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում համագործակցութեան ընդլայնման անհրաժեշտութիւնը»:
  -   Քաղաքական