Հայ-թուրքական բարեկամութեան խորհրդանիշն արդէն կիսով չափ ապամոնտաժուած է


Հայ-թուրքական բարեկամութեան խորհրդանիշն արդէն կիսով չափ ապամոնտաժուած է

  • 27-04-2011 00:53:22   |   |  Միջազգային
 Կարս քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրամանով ապամոնտաժում են հայ-թուրքական բարեկամութեան խորհրդանիշը հանդիսացող հսկայական յուշարձանը: Այս մասին հաղորդում է «Բի-բի-սի»-ն, նշելով, որ յուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյը փորձել է կանխարգելել ապամոնտաժումը, բայց ապարդիւն. ականատեսների խօսքով` յուշարձանն արդէն կիսով չափ ապամոնտաժուած է: Նշենք, որ յուշարձանը կանգնեցուել էր Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբէյօղլուի պաշտօնավարութեան ժամանակ:
  -   Միջազգային