Ադրբեջանական բանտում զոհուած Մանուէլ Սարիբեկեանի հարցով Հայաստանի օմբուսմանը դիմել է Եվրոխոխորհուրդ եւ ԿԽՄԿ<br />


Ադրբեջանական բանտում զոհուած Մանուէլ Սարիբեկեանի հարցով Հայաստանի օմբուսմանը դիմել է Եվրոխոխորհուրդ եւ ԿԽՄԿ

  • 08-10-2010 21:50:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանական բանտում զոհուած ՀՀ քաղաքացի Մանուէլ Սարիբեկեանի հարցով Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը դիմել է Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպութեանը եւ Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների գլխաւոր յանձնակատար Թոմաս Համմարբերգին: Յայտնելով այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում, պաշտպանն ասաց, որ իր նամակում նա նշել է միջազգային հումանիտար իրաւունքի մի շարք խախտումների մասին: Մասնաւորապէս, Մ.Սարիբեկեանը քաղաքացիական անձ է եղել, սակայն ադրբեջանցիների կողմից նա ներկայացուել է որպէս դիվերսանտ, որպէսզի գերի ճանաչուի: Իսկ միջազգային հումանիտար իրաւունքի տեսակետից քաղաքացիական անձը չի կարող գերի լինել: Միջազգային հումանիտար իրաւունքի տեսակետից խախտում է նաեւ, որ գերիից հարցազրովյց են վերցրել եւ տեսագրությունը ներկայացրել ամբողջ աշխարհին: Ա.Յարութիւնեանն ընդգծեց, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները 25 օր չեն կարողացել այցելել Մ.Սարիբեկյանին:
  -   Մարդու իրաւունքներ