Ընդունուեց Հայ-ֆրանսիական համագործակցութեան ապակենտրոնացուած համագործակցութեան խարտիան<br />


Ընդունուեց Հայ-ֆրանսիական համագործակցութեան ապակենտրոնացուած համագործակցութեան խարտիան

  • 08-10-2010 21:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-ֆրանսիական համագործակցութեան ապակենտրոնացուած համագործակցութեան խարտիայի ընդունմամբ հոկտեմբերի 8-ին իր աշխատանքները աւարտեց Հայ-ֆրանսիական ապակենտրոնացուած համագործակցութեան երկրորդ համաժողովը: Խարտիայով համաժողովի մասնակիցները իրենց ուշադրութիւնը կենտրոնացնում են 4 գերակայ բնագաւառների վրայ` տեղական ինքնակառավարում եւ այդ ոլորտի մասնագէտների վերապատրաստում, Տնտեսական զարգացում, զբոսաշրջություն եւ գիւղական միջավայրի ոլորտների զարգացում, Ֆրանսերէնի ուսուցում եւ Փոխհամագործակցություններ: Ըստ այդմ, Ֆրանսիայի տեղական իշխանութիւնները պարտաւորւում են կատարել Հայաստանի տեղական իշխանութիւնների ներկայացուցիչների իրաւասութիւնների վրայ հիմնուած վերլուծութիւն` յստակեցնելու երկկողմ համագործակցութեան դաշտի հնարաւորութիւնները, իրականացնել Հայաստանի տեղական իշխանութիւնների ղեկավար մարմինների եւ կադրային ծառայողների վերապատրաստման ծրագրեր, աջակցել տեղական մարմինների հմտութիւնների ամրապնդմանը, հասարակական ծառայութիւնների որակի բարելաւմանը, զարգացման ընդհանուր տեսլականի եւ ռազմավարութիւնների մշակմանը: Խարտաիայով Եւրոպական միութեան Հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում երկու երկրների տեղական իշխանութիւնները պարտաւորւում են ամրապնդել տնտեսութեան բնագաւառում իրականացyող գործողութիւնները, հաստատել գործողութիւնների անհրաժեշտ փոխհամաձայնեցվածություն, նախանշել Հայաստանի տեղական իշխանութիւնների կողմից սեփական ուժերով կիրառուող կարողութիւնները եւ ռազմավարությունները: Ֆրանսերէնի ուսուցման գերակայ ոլորտի մասով Ֆրանսիայի տեղական իշխանութիւնները պարտաւորւում են հիմնուել Հայաստանի իշխանութիւնների կողմից ձեռնարկած նախաձեռնութիւնների վրայ` Հայաստանի հանրակրթական հաստատութիւններում ֆրանսերէնի ուսուցմանն օժանդակելու համար, աջակցել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը նպաստող բուհական հաստատութիւններին, Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի կադրային ծառայողների համար կազմակերպել ֆրանսերենով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Խարտիայով երկու երկրների տեղական իշխանութիւնները որոշում են ստեղծել Ֆրանսիայի ապակենտրոնացուած համագործակցութեան «Հայաստան» եւ Հայաստանի ապակենտրոնացուած «Ֆրանսիա» աշխատանքային խմբեր: Կստեղծուի նաեւ աշխատանքային խումբ հայ-ֆրանսիական համաժողովի շրջանակներում ընդունուած առաջարկների ընթացքը վերահսկելու համար: Խարտիայով կողմերը նաեւ պարտաւորւում են 2-3 տարին մէկ անգամ յաջորդաբար երկու երկրներից իւրաքանչիւրում գումարել ապակենտրոնացուած համագործակցութեան հայ-ֆրանսիական համաժողով` նախանշված նպատակների իրականացմանը գնահատական տալու եւ համագործակցութեան նոր ուղղութիւնները նախանշելու համար: Յիշեցնենք, որ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել 130 հոգանոց պատուիրակութիւն, որը կազմուած էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամաւորներից, Սենատի անդամներից եւ Հայաստանի մարզերի ու քաղաքների հետ համագործակցութիւն հաստատած ֆրանսիական 25 տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից:
  -   Քաղաքական