Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցել են Սերբիայի եւ Համայն Սլովենիայի Պատրիարքի գահակալութեան արարողութեանը <br />


Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցել են Սերբիայի եւ Համայն Սլովենիայի Պատրիարքի գահակալութեան արարողութեանը

  • 08-10-2010 18:24:00   |   |  Հասարակութիւն
ՊՐԻՇՏԻՆԱ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 3-ին Կոսովոյի Պեչսկի վանքում տեղի է ունեցել Սերբիայի եւ Համայն Սլովենիայի Պատրիարք Նորին Սրբութիւն Իրենեոսի գահակալութեան արարողութիւնը: Սերբ Ուղղափառ Եկեղեցում ձեւաւորուած աւանդութեան համաձայն Պատրիարքի գահակալութեան արարողութեանը մասնակցում են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, Նորին Սրբութիւն Իրենեոսի գահակալութեան արարողութեանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանը եւ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ Տ. Հայկազուն ծայրագոյն վարդապետ Նաջարյանը:
  -   Հասարակութիւն