Մարդու իրաւունքի պաշտպանը ներկայացրեց 2010թ.-ի 9 ամիսների աշխատանքի արդիւնքները<br />


Մարդու իրաւունքի պաշտպանը ներկայացրեց 2010թ.-ի 9 ամիսների աշխատանքի արդիւնքները

  • 08-10-2010 17:28:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ 9 ամսուայ տուեալներով Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակին դիմել են 3140 քաղաքացիներ: Յայտնելով այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում, Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանն ընդգծեց, որ ոստիկանութեան դէմ ներկայացուել է 141 դիմում, դատարանների դէմ` 110, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան դէմ` 98, Երեւանի քաղաքապետարանի դէմ` 55, Պաշտպանութեան նախարարութեան դէմ` 39, դատախազութեան դէմ` 29, Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի դէմ` 27, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութեան դէմ` 25:
  -   Մարդու իրաւունքներ