Բեռլինահայերը տօնեցին ՀՀ անկախութեան 19-րդ տարելիցը<br />


Բեռլինահայերը տօնեցին ՀՀ անկախութեան 19-րդ տարելիցը

  • 06-10-2010 14:13:55   | Հայաստան  |  Յօդուածներ
Անցեալ շաբաթ ամբողջ աշխարհում հայերը տօնեցին կարեւոր ազգային տօն` ՀՀ անկախ պետականութեան 19-րդ տարելիցը: Միանալով այս օրերին սփիւռքահայ այլ համայնքներում իրականացուող արարողութիւններին, գերմանահայութիւնը եւս յիշատակեց այդ օրը: Սեպտեմբերի 25-ին Բեռլինի հայ եկեղեցական ու մշակութային միութիւնը իր հերթին նախաձեռնել էր միջոցառում նուիրուած ՀՀ անկախութեան 19-րդ տարելիցին: Ներկաների թւում էին համայնքայիններ, մտաւորրականներ, ինչպէս նաեւ գերմանացիներ: Միջոցառման բացման իր խօսքում համայնքի վարչութեան նախագահ պարոն Պետրոս Տիկիջեանն ասաց. «Սա նշանակելի օր է, քանզի այս օրուայ ամէջ ամփոփւում է մեր հայրերի, մեր նախնիների, բազմաթիւ սերունդների երազանքը, որ լինի Հայաստանն այնպիսին, ինչպիսին է իր այսօրուայ անկախութեամբ, իր պետականութեամբ: Յիշելով մեր անմեղ նահատակներին, նրանց յիշատակը ըստ արժանուոյն յարգած կը լինենք միայն այն դէպքում, եթէ պահպանենք ու շէնացնենք մեր անկախ հայոց պետականութիւնը՝ ի դէմս Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների՝ որպէս հզօրագոյն երաշխիք մեր ազգի բարոյական ու ֆիզիկական անվտանգութեան, մեր ազգային արժէքների անձեռնմխելիութեան, մեր աշխարհասփիւռ ազգի խաղաղութեան ու բարօրութեան:» Միաժամանակ, նա նշեց, որ այսօր պետութիւնը կառուցւում է նաեւ սփիւռքահայերի օգնութեամբ: Այս առումով մենք պէտք է համախմբենք եւ նպատակաուղղենք մեր ամբողջ հայ ժողովրդի ջանքերը ի նպաստ հայ ժողովրդի յոյսի, Հայաստանի զարգացման եւ ծաղկման: Միջոցառման ծրագիրը բաղկացած էր երկու մասից: Միջոցառման առաջին մասում դասախօսութեամբ հանդէս եկէաւ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պատմաբան Ազատ Օրդուխանեանը: Պարոն Օրդուխանեանը անդրադարձաւ 19-20-րդ դարերի հայոց քաղաքական վերելքներին ու վայրէջքներին, պետականութեան գաղափարական ակունքներին: Նա ներկայացրեց 19-20-րդ դարերի հայոց պետականութեան վերականգնման գաղափարական զարգացման փուլերը եւ հասուն գաղափարների կոնկրէտ պետական ձեւ ստանալու գործընթացը, նրանց անկման ու նորից ստեղծման բարդ փուլերը: Անդրադարձ կատարուեց 1918-20թթ. ՀՀ ստեղծմանը, դերակատարներին, Հայաստանի բոլշեւիկացմանը, այոնուհետեւ 60-80-ական թուականների այլախոհական շարժմանը, ժամանակի հերոսներին եւ հայոց պետականութեան ներկայ դրսեւորումներին: Նրա մեկնաբանմամբ եւ 1918թ., եւ 1991թ. հայոց պետականութիւնը ծնուեց 7 ամսական երեխայի նման: Բանախօսը շեշտեց. «Դեռեւս մենք ազգովի հասուն չէինք, հասուն էր միայն մտուորական քաղաքական որոշ շերտ:» Պարոն Օրդուխանեանը Հխսհ-ն աւելի շատ համարեց վարչական միաւոր Խորհրդային միութեան սահմաններում` քան լիարժէք պետական միաւոր: Դասախօսութեանը յաջորդեց սուր քննարկում եւ եղան գաղափարական բախումներ: Միջոցառման երկրորդ մասում հանդիսատեսի դատին յանձնուեց վերջերս նկարահանուած «Արարատից Եւրոպա» ուումնաճանաչողական, պատմափաստագրական ֆիլմը, որի ցուցադրմանը ներկայ էր նաեւ ֆիլմի սցենարի հեղինակ եւ միաժամանակ պրոդիւսեր Արսէն Յակոբեանը: Ֆիլմի համահեղինակն է Գագիկ Գինոսեանը, իսկ ռեժիսորը` Արտակ Աւդալեանը: Ֆիլմը նկարահանուել է Հայաստանում, Վրաստանում, Բելգիայում,Հոլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում: Այն նկարահանուել է ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսեանի աջակցութեամբ, ՀՀ մշակոյթի նախարարութեան հետ համատեղ: Ֆիլմի հովանաւորն է «Անուր» ՍՊԸ ընկերութիւնը: Այս ֆիլմը մի փորձ է բացայայտելու թէ ինչպիսին է ի վերջոյ հայկական հետքը, որ տարածուեց Արարատից Եւրոպա: Դարեր շարունակ հայերը աշխարհով մէկ քրիստոնէութեան տարածման առաջամարտիկնեն են եղել եւ սրբացուել` եւրոպական տարբեր ժողովուրդների կողմից: Սակայն սա հայ հոգեւոր եւ մշակութային միակ հետքը չէ Եւրոպայում: Սկսած 5-րդ դարից հայ եկեղեցաշինութիւնը անջնջելի հետք է թողել եւրոպական եկեղեցական ճարտաարապետութեան վրայ: Բազմաթիւ փաստերի միջոցով ֆիլմը փորձում է բացետրել եւրոպական եկեղեցաշինութեան հայկական դիմագծի ակնյայտութիւնը միջնորդաւորուած Լէոնարդոյ դա Վինչիով: Ֆիլմը արժանացաւ ներկաների բարձր համակրանքին: Այն արդէն ներկայացել է Ֆրանկֆուրտի, Քեօլնի, Հոլանդիայի, Ֆրանսիայի Իսպանիայի հայկական համայնքների ուշադրութեանը, մասնակցել է նաեւ Անտուերպենի հայ մշակութային փառատօնին: Ֆինանասական աջակցութեան դէպքում այս մէկ ժամ տեւողութեամբ արժէքաւոր ֆիլմը կը թարգմանուի նաեւ այլ լեզուներով եւ կը հեռարձակուի այլ երկրների հեռուստատեսութիւնների կողմից: Այն կ'ունենայ շարունակաան բնոյթ, կը նդգրգի հայ-եւրոպական կապերի բազմաթիւ բնագաւառներ: «Արարատից Եւրոպա» ֆիլմը կը շարունակուի ցուցադրուել Գերմանիայի այլ հայաշատ քաղաքներում: Աննա Շաւինեան Բեռլին, 30.09.2010թ.
  -   Յօդուածներ