ՀՀ սփիւռքի նախարարն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետին<br />


ՀՀ սփիւռքի նախարարն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետին

  • 05-10-2010 20:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 5-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանութեան ստորագրահաւաքը կազմակերպելու եւ գործընթացին ֆրանսիացի պատգամաւորներին ներգրաւելու գործում փոխքաղաքապետի ցուցաբերած ջանքերը: Հ.Յակոբեանը նշել է, որ իր զավակներին Հայաստանում կնքելու Դ.Փարաքյանի որորշումը եւս մէկ անգամ հավաստում է հայազգի փոխքաղաքապետի իր արմատներին հաւատարիմ մնալու հանգամանքը: Շնորհակալութիւն յայտնելով Հ. Յակոբեանին ջերմ ընդունելութեան համար` Մարսելի փոխքաղաքապետն արժեւորեց նորաստեղծ գերատեսչութեան իրականացրած աշխատանքները եւ շնորհաւորեց` նախարարութեան կայացման երկամյակի առթիւ: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանիպմանը կողմերը խօսել են հոկտեմբերի 7-8-ին Երեւանում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացուած համագործակցութեան համաժողովի, Ֆրանսիայից ժամանող բիզնեսմէնների հետ բիզնես-հանդիպում կազմակերպելու, ֆրանսիական փորձը եւրոպական այլ երկրներում տարածելու, հայկական համայնքները ինքնակազմակերպելու խնդիրների մասին:
  -   Հասարակութիւն