ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի շնորհաւորական ուղերձը Ուսուցչի օրուայ կապակցութեամբ


ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի շնորհաւորական ուղերձը Ուսուցչի օրուայ կապակցութեամբ

  • 05-10-2010 13:15:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սիրելի ուսուցիչներ, շնորհաւորում եմ ձեր տօնը, ցանկանում եմ, որ ազգանուէր ու աստուածահաճոյ այն գործը, որ կատարում էք ամենօրեայ տքնաջան աշխատանքով, նուիրումով ու սիրով, ձեր աշակերտները երախտագիտութեամբ ու գնահատանքով փոխհատուցեն: Թող իրականանան աշակերտների հետ կապուած ձեր թաքուն իղձերն ու նպատակները, ձեր փոխանցած գիտելիքն ու սէրը նրանց կեանքի ուղեկիցը դառնան եւ ձեր սրտերը գոհունակութեամբ լցուեն: Ես համոզուած եմ` այդ դէպքում երջանիկ կը լինէք: Ինչ խօսք, ազգապահպանման, սերնդի զարգացման ու դաստիարակութեան գործում ամենամեծը ուսուցչի վաստակն է: Որպէսզի խօսքերս ընդհանրական բնոյթ չունենան, ասեմ,որ ուսուցչի հսկայական վաստակի ու դերի ամենախօսուն փաստն այն է, որ բոլորը կրթութեան, հետեւաբար նաեւ ուսուցչի կարիք ունեն: Բոլորը ուսուցիչ ունեն, բայց բոլորը չէ, որ ուսուցիչ են: Սիրելի ուսուցիչներ, ցանկանում եմ ձեզ առողջութիւն եւ երջանկութիւն, ձեր վեհ առաքելութեան գործում մաղթում եմ ձեզ անսահման կորով ու նուիրում:
  -   Մամլո հաղորդագրություն