Յանկարծամահ է եղել «Թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» Հկ-ի նախագահ Ամալեայ Կոստանեանը


Յանկարծամահ է եղել «Թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» Հկ-ի նախագահ Ամալեայ Կոստանեանը

  • 30-09-2010 21:30:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ցաւով տեղեկացնում ենք, որ այսօր` սեպտեմբերի 30-ին, յանկարծամահ է եղել «Թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» Հկ-ի նախագահ Ամալեայ Կոստանեանը: Ա. Կոստանեանը ծնուել է 1960թ.-ի մարտի 10-ին, Երեւանում: 1981թ.-ին աւարտել է Եպհ-ի կենսաբանութեան ֆակուլտետը, 1990թ. ստացել է կենսաբանական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան,1996թ.-ին աւարտել է Հայաստանի ամերիկեան համալսարանը` ստանալով քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների մագիստրոսի կոչում: 2000թ.-ին միջազգային զարգացման քաղաքականութեան մագիստրոսի կոչում է ստացել Ամն-ի Դիւքի համալսարանում: 2000թ.-ին համախոհների հետ միասին ստեղծել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպութիւնը, որը 2001թ.-ի հոկտեմբերին դարձել է «Թրանսփարէնսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանեան պաշտօնական ներկայացուցիչը: Ամալեայ Կոստանեանի հոգեհանգիստը կը կայանայ հոկտեմբերի 2-ին` ժամը 18.00-ից, ք. Երեւան, Ազատութեան 8, բն.13 հասցէում: Յուղարկաւորութիւնը` հոկտեմբերի 3-ին, ժամը` 14.00-ին, նոյն հասցէից:
  -   Մամլո հաղորդագրություն