Հանդիպում Երեւանի թ.135 դպրոցի աշակերտների հետ


Հանդիպում Երեւանի թ.135 դպրոցի աշակերտների հետ

  • 17-07-2018 17:15:54   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Յուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երեւանի թ.135 դպրոցի մի խումբ աշակերտների` առաջնորդութեամբ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Նորայր աւագ քահանայ Բաղդասարեանի: 
Նորին Սրբութիւնն իր հայրական սէրն ու օրհնութիւնը բերեց պատանիներին` ուրախութիւն յայտնելով համայն հայութեան նուիրական սրբավայր նրանց այցի առիթով: 
 
Փոքրիկ ուխտաւորների հետ զրոյցում Վեհափառ Հայրապետը պատգամեց միշտ եւ ամէնուր աղօթել` իրենց սրտում պահելով Սուրբ Էջմիածինը եւ նուիրական սրբութիւնները, որոնք հայ ժողովրդին ամրութիւն, ուժ եւ օրհնութիւն են պարգեւել: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքը բերեց Արժանապատիւ Տէր Նորայր քահանային` նուիրեալ ծառայութեան համար: 
 
  -   Մամլո հաղորդագրություն