«Երեւակայութեան գաւաթ» մրցոյթի յաղթող թիմը Նիւ Եօրքում կը ներկայացնի Հայաստանը միջազգային եզրափակիչ մրցոյթում
26-04-2011 17:57:08 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ»-ի հայաստանեան գրասենեակը եւ Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամը յայտնում էն, որ մայիսի 2-ին, ժամը 18:30-ին «Մարիոթ Արմէնիայ» հիւրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի կ'ունենայ «Մայքրոսոֆթ» ընկերութեան կողմից անցկացուող «Երեւակայութեան գաւաթ Հայաստան 2011» (Imagine Cup 2011) մրցոյթի մրցանակաբաշխութեան արարողութիւնը:
«Երեւակայութեան գաւաթ»-ը Մայքրոսոֆթի կողմից կազմակերպուող ամենամեայ համաշխարհային մրցոյթ է, որն արդէն չորրորդ տարին իրականացւում է նաեւ Հայաստանում: Այն աշխարհի տարբեր երկրների երիտասարդ մասնագէտներին հնարաւորութիւն է տալիս բացայայտելու իրենց ներուժը տեխնոլոգիաների եւ նորարարութիւնների ստեղծման մէջ: Մրցոյթի շրջանակում մասնակից թիմերը մշակում էն ինովացիոն բնոյթի ծրագրային ապահովման փաթեթներ` առաջարկելով արդի խնդիրների իրական լուծումներ:
Այս տարուայ միջազգային մրցոյթի թեման է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատուական տեխնոլոգիաներն օգնում էն աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը»:
Միջոցառաման ընթացքում կյայտարարուէն եւ կպարգեւատրուէն աւելի վաղ մասնագիտական յանձնաժողովի կողմից ընտրուած լաւագոյն երեք թիմերը, որոնք կը ստանան համապատասխանաբար`
1-ին մրցանակ` 300 000 ՀՀ դրամ,
2-րդ մրցանակ` 250 000 ՀՀ դրամ,
3-րդ մրցանակ` 150 000 ՀՀ դրամ:
Յաղթող թիմերը կպարգեւատրուէն նաեւ համակարգիչներով` տրամադրուած Արմէնտել ընկերութեան կողմից:
Միաժամանակ, առաջին տեղը գրաւող թիմին հնարաւորութիւն կ'ընձեռնուի ամռանը մեկնելու Նիւ Եօրք (ԱՄՆ)` ներկայացնելու Հայաստանը միջազգային եզրափակիչ մրցոյթում: