«Իմ Եւրոպան 120 վայրկեանում» տեսահոլովակների երիտասարդական բաց մրցոյթ
26-04-2011 17:47:12 | Հայաստան | Հայտարարություններ
Եւրոպայի օրուայ կապակցութեամբ Հայաստանում Եւրոպական միութեան պատուիրակութիւնը յայտարարել է տեսահոլովակների երիտասարդական բաց մրցոյթ` «Իմ Եւրոպան 120 վայրկեանում» խորագրով: Մրցոյթի նպատակն է բացայայտել երիտասարդների` Եւրոպայի ընկալումն ու տարաբնոյթ կարծիքները, խրախուսել ստեղծագործաբար արտայայտելու Եմ-հայաստան համագործակցութեան վերաբերեալ իրենց մտքերն ու յոյզերը: Մրցոյթի յաղթողը կը ստանան Apple iPad:
«Պատուիրակութիւնն առաջին անգամ է կազմակերպում նմանատիպ երիտասարդական մրցոյթ: Մենք յուսով ենք, որ այն կը նպաստի Եմ-հայաստան համագործակցութեան զարգացմանը, ինչպէս նաեւ կը խթանի երիտասարդութեան դերը ինտէգրման գործընթացում»,-ասում է Հայաստանում Եւրոպական միութեան պատուիրակութեան ղեկավար Ռաուլ դէ Լուցենբերգերը:
«Իմ Եւրոպան 120 վայրկեանում» մրցոյթին կարող են իրենց մասնակցութիւնը ցուցաբերել անկախ տուեալ ասպարէզում ունեցած իրենց փորձից ինչպէս պրոֆէսիոնալ, այնպէս էլ սիրողական մակարդակով նկարահանողներ. մրցոյթը բաց է բոլոր ՀՀ քաղաքացիների եւ բնակիչների համար: Մասնակիցներն ազատ են օգտագործել ցանկացած տիպի տեսախցիկներ կամ նոյնիսկ բջջային հեռախօսներ, համակարգչային ծրագրեր եւ այլ ռեսուրսներ:
Յայտերն ընդունւում են մինչ 2011թ. մայիսի 9-ը` ժամը 24:00-ն (Երեւանի ժամանակով): Մասնակիցները պէտք է պատրաստեն կարճ տեսահոլովակ (մինչեւ 2 րոպէ), ներբեռնեն այն YouTube, լրացնեն յայտի ձեւը` ներառելով տեսայոլովակի յղումը, եւ ուղարկեն այն Delegation-Armenia@eeas.europa.eu. Էլ.հասցէին:
Մասնակիցները տեսահոլովակում պէտք է անդրադառնան հետեւեալ հարցերից բոլորին կամ մի քանիսին`
- Եւրոպական միութիւն. ի՞նչ է այն ձեզ համար եւ որքանո՞վ է այն ձեզ մօտ կամ հեռու
- Ինչպէ ՞ս էք տեսնում Եմ-հայաստան յարաբերութիւններն ու համագործակցութիւնը - Եւրոպական արժէքներ. որո՞նք են դրանք
- Ովքէ ՞ր են եւրոպացիները եւ արդեօ՞ք մենք եւրոպացի ենք
Տեսահոլովակները կարող են լինել հայերէն, ռուսերէն, անգլերէն կամ առհասարակ առանց խօսքերի: Ստեղծագործական մօտեցումները խրախուսւում են:
Մրցոյթի մանրամասները, յայտի ձեւը եւ տեսայոլովակի ներբեռնման ուղեցոյցը տեղակայուած են http://europeinarmenia.wordpress.com կայքէջում:
Յաղթողը ընտրուելու է ժիւրիի կողմից` մրցոյթին մինչեւ վերջնաժամկէտը ( 2011թ. մայիսի 9-ը` ժամը 24:00) ներկայացուած աշխատանքի` պահանջներին համապատասխանելու եւ ստեղծագործ մօտեցում ցուցաբերելու չափանիշներով: Յաղթողի ընտրութեան հարցում դեր է ունենալու նաեւ YouTube-ում եւ միջոցառման Facebook-ի պաշտօնական էջում քուէների («like») քանակը:
Մրցոյթի արդիւնքները կը յայտարարուեն Եւրոպայի օրուան նուիրուած տօնախմբութեան ժամանակ` 2011թ. մայիսի 21-ին Սիրահարների այգում:
Յաւելեալ տեղեկութիւնների համար խնդրում ենք այցելել http://europeinarmenia.wordpress.com, հետեւել թարմացումներին Facebook-ում («Europe Day in Armenia») կամ դիմել Մարիամ Մովսիսեանին (հեռ. 091 437196):