«Մանչեսթեր Իւնայթեդի» գլխաւոր մարզիչ Ալեքս Ֆերգիւսոնը հերքել է այն տեղեկութիւնը, թէ իբր ինքը հետաքրքուած է «Շալկե-04»-ի եւ Գերմանիայի հաւաքականի դարպասապահ Մանուէլ Նոյերի ծառայութիւններով: Նրան ուղղուած հարցին, թէ նա արդեօք ցանկանում է իր թիմում տեսնել երիտասարդ դարպասապահին, սըր Ալեքսը գլխի շարժումով հերքել է այն:
Յաւելենք, որ Նոյերն արդէն այս մրցաշրջանից յետոյ մտադիր է լքել գելզէնկիռխենեան ակումբը, չնայած «Շալկէի» յաջող մրցելոյթներին Չեմպիոնների Լիգայում:
Յատկանշական է, որ «Շալկե-04»-ը երեքշաբթի երեկոյեան հէնց «կարմիր սատանաների» հետ կը մրցի հեղինակաւոր մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում: