Ֆերգիւսոնը հետաքրքուած չէ Նոյերով


Ֆերգիւսոնը հետաքրքուած չէ Նոյերով

  • 26-04-2011 17:09:22   |   |  Սպորտ
«Մանչեսթեր Իւնայթեդի» գլխաւոր մարզիչ Ալեքս Ֆերգիւսոնը հերքել է այն տեղեկութիւնը, թէ իբր ինքը հետաքրքուած է «Շալկե-04»-ի եւ Գերմանիայի հաւաքականի դարպասապահ Մանուէլ Նոյերի ծառայութիւններով: Նրան ուղղուած հարցին, թէ նա արդեօք ցանկանում է իր թիմում տեսնել երիտասարդ դարպասապահին, սըր Ալեքսը գլխի շարժումով հերքել է այն: Յաւելենք, որ Նոյերն արդէն այս մրցաշրջանից յետոյ մտադիր է լքել գելզէնկիռխենեան ակումբը, չնայած «Շալկէի» յաջող մրցելոյթներին Չեմպիոնների Լիգայում: Յատկանշական է, որ «Շալկե-04»-ը երեքշաբթի երեկոյեան հէնց «կարմիր սատանաների» հետ կը մրցի հեղինակաւոր մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում:
  -   Սպորտ