Հայաստանի պետական մարմինների կայքերը յուսալիօրէն պաշտպանուած են


Հայաստանի պետական մարմինների կայքերը յուսալիօրէն պաշտպանուած են

  • 22-09-2010 15:18:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 20-ին կայացել է տեղեկատուական անվտանգութեան հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է յանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը: Քննարկուել է յանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, մասնաւորապէս` յանձնաժողովի անդամները ներկայացրել են տեղեկատուական անվտանգութեան հայեցակարգի իրականացման ուղղութեամբ կատարուած աշխատանքները: Արթուր Բաղդասարեանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում ընդլայնուել է ինտերնետ տարածուածութեան աստիճանը, տեղեկատուական անվտանգութեան հայեցակարգի հաստատումից յետոյ ազգային անվտանգութեան ծառայութեան եւ պետական միւս լիազօր մարմինների կողմից ձեռնարկուած միջոցառումների շնորհիւ էականօրէն բարձրացել է պետական մարմինների պաշտօնական կայքերի պաշտպանուածութեան մակարդակը: <<Այսօր արդէն կարող ենք արձանագրել, որ մեր պետական մարմինների կայքերը յուսալիօրէն պաշտպանուած են>>,-ասել է Արթուր Բաղդասարեանը: Յանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի տեղեկատուական անվտանգութեան ապահովման ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ծրագրին, որը նախատեսւում է ներդնել յաջորդ տարուանից: Տեղեկատուական անվտանգութեան ոլորտում ազգային օրէնսդրութիւնը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարուած մոնիթորինգի արդիւնքում արձանագրուել է համապատասխան օրէնսդրական եւ ենթաօրէնսդրական ակտերի ընդունման անհրաժեշտութիւնը: Նիստում որոշուել է մշակել Հայաստանում ռադիօսարքաւորումների սերտիֆիկացման կարգը, որի ընդունումն էականօրէն կը բարելաւի այս ոլորտում Հայաստանի տեղեկատուական անվտանգութեան մակարդակը: Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի մամուլի գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն