Կրթութեան ոլորտի մի խումբ աշխատակիցնէր Սերժ Սարգսեանի հրամանագրով պարգեւատրուել են Հայաստանի Հանրապետութեան մեդալներով<br />


Կրթութեան ոլորտի մի խումբ աշխատակիցնէր Սերժ Սարգսեանի հրամանագրով պարգեւատրուել են Հայաստանի Հանրապետութեան մեդալներով

  • 21-09-2010 15:20:33   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանը, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 19-րդ տարեդարձի առթիւ, ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ինչպէս տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից, մասնաւորապէս` գիտութեան եւ կրթութեան բնագաւառներում ներդրած նշանակալի աւանդի եւ բազմամեայ վաստակի համար ոլորտի մի խումբ աշխատակիցնէր պարգեւատրուել են Հայաստանի Հանրապետութեան մեդալներով: "Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար" 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրուել է` Սեն Սուրէնի ԱՐԵՒՇԱՏԵԱՆԸ "Մատենադարան" Մ. Մաշտոցի անուան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտի տնօրէնի գլխաւոր խորհրդական, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրուել են` Ստելլա Արմէնակի ՎԱՐԴԱՆԵԱՆԸ "Մատենադարան" Մ. Մաշտոցի անուան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտի բժշկութեան եւ բնագիտութեան պատմութեան ուսումնասիրման բաժնի վարիչ, բժշկական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Անանիա Շիրակացու մեդալով. Հրաչիկ Արմէնակի ՂԱԶԱՐԵԱՆԸ Վանաձորի Հ. Թումանեանի անուան մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Ալբերտ Գարեգինի ՂՈՒԼԵԱՆԸ ՀՀ ԳԱԱ ռադիօֆիզիկայի եւ էլեկտրօնիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտութիւնների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մովսէս Խորենացու մեդալով. Գէորգ Հմաեակի Տէր-վարդանեանը "Մատենադարան" Մ. Մաշտոցի անուան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտի գլխաւոր աւանդապահ, պատմական գիտութիւնների թեկնածու: Գիտութեան զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրէնի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աբգարի Աղալովեանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմէն Անոյշաւանի Գալօյեանին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտութեան ամբիոնի պատուաւոր վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգորի Ալեքսանդրի Ղարիբեանին շնորհուել է Հայաստանի Հանրապետութեան գիտութեան վաստակաւոր գործչի պատուաւոր կոչում: Կրթութեան եւ գիտութեան բնագաւառներում ձեռք բերած ակնառու նուաճումների, երկարամեայ եւ բեղմնաւոր գիտամանկավարժական գործունէութեան համար բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Յովհաննէս Խաչատուրի Բարսեղեանը պարգեւատրուել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Մշակոյթի բնագաւառում ունեցած ստեղծագործական ակնառու նուաճումների համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրուել են Հայաստանի Հանրապետութեան շքանշանով եւ մեդալով: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրուել է` Սուետլանայ Յովհաննէսի ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆԸ`դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անուան պետական կ'ոնսերվատորիայի պրոֆէսոր Մովսէս Խորենացու մեդալով պարգեւատրուել են` Անտոնիա ԱՐՍԼԱՆԸ` գրող (Իտալիա) Արթուր Սամուէլի ԳԱՍՊԱՐԵԱՆԸ` բալետի պարող, խորէոգրաֆ Նարեկ Օհանի ԴՈՒՐԵԱՆԸ` դերասան, թատրոնի ռեժիսոր Տանեա Բագրատի ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԸ` ջութակահարուհի Սիմոն Պարգեւի ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ` կոմպոզիտոր Սիլվա Մկրտչի ՄԵՔԻՆԵԱՆԸ` "Հայաստանի նոր անուններ" ծրագրի հիմն ադիր եւ ղեկավար Էդուարդ Զաւէնի ՇԱԽԻԿԵԱՆԸ` քանդակագործ Ռիտա Դանիէլի ՇԱՌՈՅԵԱՆԸ` մշակութաբան, հեռուստալրագրող, "Հայ Արտ" մշակութային կենտրոնի տնօրէն Լուսիկ Ժորժիկի ՍԱՄՈՒԷԼԵԱՆԸ` (Լուսիկ Ագուլեցի) գեղանկարչուհի: Մշակոյթի եւ արուեստի բնագաւառում ունեցած մեծ վաստակի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների շնորհուել է Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ: Վաստակաւոր արտիստի պատուաւոր կոչման են արժանացել` Էդուարդ Մխիթարի ԳԱՍՊԱՐԵԱՆԸ` Երեւանի Հր. Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնի դերասան Յովհաննէս Ասատուրի ԴԱՐԲԻՆԵԱՆԸ` թառահար, Երեւանի Կոմիտասի անուան պետական կ'ոնսերվատորիայի պրոֆէսոր Մերուժան Արմէնակի Տէր-մինասեանը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի գալարափողահարների խմբի կ'ոնցերտմայստէր Վաստակաւոր նկարչի. Համլէտ Սիրակի ՄԱՏԻՆԵԱՆԸ` քանդակագործ Թենի Սերեօժայի ՎԱՐԴԱՆԵԱՆԸ` գեղանկարիչ Արուեստի վաստակաւոր գործչի. Ալեքսանդր Գրիգորի ԶԱՔԱՐԵԱՆԸ` սաքսոֆոնահար Մարտունիկ Յովհաննէսի ԻՍՐԱՅԷԼԵԱՆԸ` կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անուան պետական կ'ոնսերվատորիայի պրոֆէսոր Սոնա Յովհաննէսի ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ` Երեւանի Կոմիտասի անուան պետական կ'ոնսերվատորիայի դոցենտ, "Հովեր" կամերային երգչախմբի գեղարուեստական ղեկավար Մշակոյթի վաստակաւոր գործչի. Կ'արինէ Յակոբի ԱՒԴԱԼԵԱՆԸ` Երեւանի Կոմիտասի անուան պետական կ'ոնսերվատորիայի Գիւմրու մասնաճիւղի տնօրէն, արուեստագիտութեան թեկնածու, պրոֆէսոր Հենրիկ Անտոնի ԷԴՈՅԵԱՆԸ` բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի բաժնի վարիչ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Սամուէլ Մհերի ԽԱԼԱԹԵԱՆԸ` դրամատուրգ, երգիծաբան Ժակ Նիկոլայի ՅԱԿՈԲԵԱՆԸ` Ա. Բաբաջանեանի յիշատակի միջազգային հիմնադրամի Երեւանեան մասնաճիւղի տնօրէն Գագիկ Ստեփանի ՆԱԶԱՐԵԱՆԸ` (ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ) գուսան-երգիչ Լիւբիկ Նիկոլի ՉԻԲՈՒԽՉԵԱՆԸ` Տաւուշի մարզպետի խորհրդական Լենա Գրիգորի ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆԸ` Հ. Պարոնեանի անուան երաժշտական կ'ոմեդիայի պետական թատրոնի բեմադրական մասի վարիչ: Աշխատանքային գործունէութեան ընթացքում ցուցաբերած անմնացորդ նուիրումի, մարդասիրութեան եւ բարեխղճութեան համար Գիւմրու տուն-ինտերնատի մայրապետ Վեներա Յովհաննէսի Սարգսեանը պարգեւատրուել է Մխիթար Հերացու մեդալով, իսկ Գաւառի մանկատան տնօրէն Նիկոլայ Թադեւոսի Նալբանդեանը` Մովսէս Խորենացու մեդալով:
  -   Հասարակութիւն