«Չելսին» Բէյլի համար պատրաստ է 40 մլն եւրոյ վճարել
26-04-2011 16:30:33 | | Սպորտ
Ինչպէս յայտնում է Mirror Football-ը, Լոնդոնի «Չելսին» պատրաստ է «Տոտենհեմի» կիսպաշտպան Գարետ Բէյլի համար 40 մլն եւրոյ առաջարկել: «Ազնուականներն» արդէն այս ամառ բացուող տրանսֆէրային պատուհանի ժամանակ կը փորձեն իրենց կազմը համալրել PFA-ի վարկածով մրցաշրջանի լաւագոյն ֆուտբոլիստով:
Մինչ այդ, տեղեկացնենք, որ առաջիկայ շաբաթ օրը կայանալու է «Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը, որտեղ մասնագէտների կարծիքով «կապոյտների» յաղթանակն էլ աւելի կը նպաստի տրանսֆերի կայացմանը: Պատճառն այն է, որ «Տոտենհեմը» 34 տուրից յետոյ մրցաշարային աղիւսակում ընթանում է 5-րդ հորիզոնականում, իսկ «Չելսիի» հետ կայանալիք հանդիպման ժամանակ միաւորների կորուստն էլ աւելի կը հեռացնի նրանց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր տուող քառեակից:
Իր հերթին Բէյլը բազմիցս նշել է, որ չի ցանկանում հեռանալ իր ներկայիս ակումբից, բայցեւայնպէս խոստովանել է, որ կը ցանկանար մասնակցել հեղինակաւոր մրցաշարին: