Յարուցուել է քրէական գործ ինտերնետում ոչ կանոնադրական<br /> փոխհարաբերությունների մասին տեսանյութում պատկերուած դէպքի առթիւ<br />


Յարուցուել է քրէական գործ ինտերնետում ոչ կանոնադրական
փոխհարաբերությունների մասին տեսանյութում պատկերուած դէպքի առթիւ

  • 17-09-2010 22:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց բանակի զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերեալ օրերս Ինտերնետ համացանցում յայտնուած տեսանյութում պատկերուած դէպքի բոլոր մասնակիցները բացայայտուել եւ բերման են ենթարկուել Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան ռազմական ոստիկանութիւն: Ըստ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան, դէպքի կապակցութեամբ նախապատրաստուած նիւթերը ՊՆ-ի Ռազմական ոստիկանութիւնը սեպտեմբերի 17-ին փոխանցուել է ՀՀ Զինուորական դատախազութիւն: ՀՀ գլխաւոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց, որ դատախազութեան ցուցումով յարուցուել է քրէական գործ 375 յօդուածի յատկանիշներով` Իշխանութիւնը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանութեան անգործութիւնը:
  -   Հասարակութիւն