Լիբանանում Հայաստանի դեսպանը հանդիպել է հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ<br />


Լիբանանում Հայաստանի դեսպանը հանդիպել է հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ

  • 17-09-2010 21:42:00   |   |  Քաղաքական
ԲԵՅՐՈՒԹ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ: Դեսպանը ներկայացրել է մանրամասներ Լիբանանում Հայաստանի դեսպանութեան գործունէութեան եւ հեռանկարանային ծրագրերի մասին: Նա անդրադարձել է Հայաստանի անկախութեան տարիների ընթացքում արձանագրած յաջողութիւններին եւ մարտահրավերներին, արտաքին քաղաքականութեան առաջնային խնդիրներին, հայ-լիբանանեան երկկողմ յարաբերութիւնների ներկայ վիճակին, բարձրաստիճան եւ գործարար պատուիրակութիւնների առաջիկայում նախատեսւող այցելութիւններին, Հայաստան-Սփիռք գործակցութեան խորացման մեխանիզմներին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարաբնոյթ հարցերի շուրջ: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել հանդիպումները դարձնել աւանդական:
  -   Քաղաքական