Հայաստանը առաջնահերթ է համարում ղարաբաղեան հակամարտութեան արդիւնքում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 450 հազար անձանց խնդիրների լուծումը<br />


Հայաստանը առաջնահերթ է համարում ղարաբաղեան հակամարտութեան արդիւնքում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 450 հազար անձանց խնդիրների լուծումը

  • 17-09-2010 21:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանը ընդունել է ներքին տեղահանված անձանց իրաւունքների հարցերով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին (Walter Kalin), ով տարածաշրջանային այցով գտնւում է Հայաստանում: Է.Նալբանդեանը շնորհակալութիւն է յայտնել Ու.Կալինին կատարած աշխատանքի համար եւ գոհունակութիւն արտայայտել ներքին տեղահանված անձանց իրաւունքների հարցերով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցչի գրասենեակի հետ բազմամեայ արդիւնաւէտ համագործակցութեան կապակցութեամբ: Հիւրի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը անդրադարձել է ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումներին եւ այդ ենթատեքստում նշել, որ Հայաստանի կառավարութիւնը առաջնահերթ է համարում ղարաբաղեան հակամարտութեան արդիւնքում Ադրբեջանից բռնագաղթած եւ ներքին տեղահանված շուրջ 450 հազար անձանց խնդիրների լուծումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը, ի տարբերութիւն Ադրբեջանի, երբեք մարդկային ճակատագրերը չի շահարկել եւ նրանց օգտագործել էժանագին քարօզչական նպատակներով, այլ փորձել է իր ունեցած հնարաւորութիւնների սահմաններում առաւելագոյնս լուծել նրանց խնդիրները: Ու.Կալինը, արձանագրելով ՀՀ կառավարութեան եւ ներքին տեղահանված անձանց իրաւունքների հարցերով գրասենեակի միջեւ համագործակցութեան արդիւնաւէտութիւնը, նշել է, որ գրասենեակը շարունակելու է օժանդակել Հայաստանում ներքին տեղահանուածների հիմնախնդիրների լուծմանն ուղղուած տարբեր ծրագրերի իրականացմանը:
  -   Քաղաքական